Մահմեդական եղբայրներ» եգիպտական շարժումը, որը հանդես է գալիս Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկման դեմ, կոչ է արել այսօր անցկացնել «զայրույթի ուրբաթ»`  ի նշան երկրի իշխանությունների ցուցարներին ցրելու համար նախաձեռնված քայլերի բողոքի: «Մահմեդական եղբայրները» կոչ են արել իրենց կողմնակիցներին հավաքվել Կահիրեի Ռամզես հրապարակում ավանդական ուրբաթ օրվա աղոթքից հետո «ուժ ցուցադրելու համար»: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:

Այսպիսի պայմաններում Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը թույլ է տվել անվտանգության ուժերին ուժ կիրառել: Դիտորդները գտնում են, որ դա ցուցարների և ոստիկանների նոր զոհերի կբերի, որոնց թիվը ընթացիկ շաբաթվա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին արդեն անցնում է 600-ը: Գործող իշխանության ընդդիմության ուժերը նշում են, որ զոհերի թիվը անցնում է 2.000-ից:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել բոլոր կողմերին «առավելագույն հանդուրժողականություն ցուցաբերել»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես քննադատել է Եգիպտոսում արյունահեղությունները: Նա շեշտել է, որ Վաշինգթոնը Եգիպտոսի կոնֆլիկտում ոչ մեկի կողմը չի գրավում, սակայն նշել է, որ ԱՄՆ հրաժարվել է ավելի վաղ եգիպտական բանակի հետ ծրագրված համատեղ զորավարժություններից և պահանջել է չեղյալ հայտարարել եգիպտական իշխանությունների կողմից երկրում մտցրած արտակարգ իրավիճակը:

Պենտագոնի ղեկավար Չաք Հեգելը իր գործընկերոջ` Աբդուլ Ֆաթալ Աս Սիսսիի հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ նախազգուշացրել է, որ Եգիպտոսում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վտանգի տակ է դնում Միացյալ Նահանգների կողմից Եգիպտոսին ցուցադրվող ռազմական օժանդկությունը: Այս հայտարարությունները բացասական արձագանք են գտել Կահիրեում: Եգիպտոսի նախագահի աշխատակազմը նշել է, որ Օբամայի կողմից կատարված իրավիճակի գնահատականները հիմնված չեն փաստերի վրա և կարող է ակտիվացնել զինված խմբավորումների կողմից բռնությունները: