Իմ տեղեկությունով, ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ տեղյակ են արդյո՞ք իրենք այն փաստաթղթի մասին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն արեց:
Մակունցը նշեց, որ կրկին իր տեղեկություններով, հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ լքի ՀՀ տարածքը:
Մակունցն ասաց, որ ինքը մանրամասների հետ կապված տեղեկատվություն չի կարող հաղորդել, միայն կարող է ասել, որ եթե ընդունվեն ՀՀ առաջարկած պայմանները, միայն այդ պարագայում դա կարող է 100 տոկոսով բխել ՀՀ շահերից:
Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այդ փաստաթղթի բովանդակությունը վերաբերում է ընդամենը հանձնաժողովի ձևավորմանը, որը զբաղվելու է սահմանների ճշգրտմամբ, Մակունցն ասաց, որ իր տեղեկություններով, տարածք հանձնելու վերաբերյալ խոսակցություն չկա. «Իմ տեղեկություններով հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկ է եղել, ինչին ՀՀ-ն արձագանքել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է ամբողջական դուրս բերվի ՀՀ տարածքից»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					