Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն ա տալիս, մեկ էլ Տիգրանաշենը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հիմա 2 մարզպետ (Սարգսյան ու Չոբանյան) մի քանի ամիս առաջ ինձ ստախոս էին անվանում, դատի էին տալիս։ Ո՞վ էր ճիշտ։ Պարզ տրամաբանություն էր չէ՞։ Հա բա մեր անկլավները (Արծվաշեն) հետ ստանո՞ւմ ենք։ Ստահակն ասում է որտե՞ղից գիտեք՝ Ադրբեջանի հետ կապ ունեք։ Իհարկե ունենք։ Եվ այդ կապը դու ես։
Թուրքը մտավ հող գրավեց ու ապահովեց անկլավներ ստանալը։ Համարձակություն ունենայիր՝ դուրս վռնդեիր։ Ու սա էլ հիշի. անկլավները տալուց հետո թուրքն էլի է մտնելու։ Պրոբլեմը թուրքը չի (ինքը միշտ էլ էտ ա), պրոբլեմը դու ես»,- գրել է Բագրատյանը։