Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է Աննա Հակոբյանի կենսագրական որոշ տվյալներ.
Ա. Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։
1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։