Ազատություն կուսակցությունը վճռականորեն բողոքում է Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի կապակցությամբ։ Առանց որևէ հիմքի երեկ ոստիկանությունը նրան քաշքշելով տարել է բաժին. պատճառելով լուրջ մարմնական վնասվածքներ։ Անշուշտ, այդ ամենն արվել է դավաճան հողատուի ուղղակի ցուցումներով։ Հողերը դեռ պետք է տրվեն և հայրենասեր քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները միայն սկիզբն են։ Մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհուն, իսկ ոստիկանապետին զգուշացնում ենք. չես մարսելու։
p.s. սիրելի հայրենակիցներ, այսօր Ազատության հրապարակում աշխարհազորի հավաքագրում չի լինելու։ Մենք այն կշարունակենք մայիսի 21-ին ու 22-ին։ Այնուհետև դա մենք կամփոփենք։
Հրանտ Բագրատյան