Լաս Վեգասի բնակիչ Վիսլի Վարենը, որը նախկինում հայտնի էր որպես «60 կիլոգրամանոց ամորձիով» տղամարդ, անցած տարի գրավել էր աշախարհի ամբողջ լրատվական միջոցների ուշադրությունը:

Բարեբախտաբար Կալիֆորնիացի բժիշկ Ջոել Գելմանը ցավ էր ապրել 49 ամյա տղամարդու համար և համաձայնվել էր անվճար 13 ժամ տևացող վիրահատության ենթարկել նրան: Սակայն Վարենը շարունակում է դժբախտ մնալ:

Նա մեկնաբանել է, որ վիրահատությունը իր կյանքը դժբախտացրել է, որովհետև նրան թողել է 2.54 սմ առնանդամով, ինչի պատճառով նա չի կարող երբևիցե հարաբերություններ ունենալ կնոջ հետ: «Չնայած ես արդեն լույս եմ տեսնում թունելի վերջում, սակայն ես դեռևս թունելի մեջ եմ»,- մեկնաբանել էր իր վիճակը Վարենը: Այս մասին փոխանցում է Daily Mail պարբերականը:

Սակայն Վարենը լավատես է ապագայի նկատմամբ, քանի որ այս ամսվա վերջում նրան սպասվում է նոր վիրահատություն, որը կարող է փոխել վերջինիս կյանքը: