Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո մի քանի օր հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում և Մատենադարանի մոտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը նախօրեին և երեկ միանգամից երեք հանրահավաքի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք ընդունվել են` ի գիտություն: Հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 20-ին և 22-ին Ազատության հրապարակում, իսկ 21ին` Մատենադարանի մոտ: Ինչպես տեղեկացրել էր թերթը, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարան հանրահավաքի իրազեկման հայտ էր ներկայացրել նաև այսօրվա համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հանրահավաքներ կանի


