Հինգշաբթի երեկոյան Լա-Կորունիա քաղաքում 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Աշխարհում ամենախոշար հագուստային բրենդի` Zara-ի հիմնադիր և Իսպանիայի ամենահարուստ կին Ռոզալիա Մերան: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում կատարելով իսպանական լրատվական միջոցներին:
Չորեքշաբթի օրը Ռոզալիա Մերան իրեն վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները ինսուլտ են ախտորոշել:
Ռոզալիա Մերան համարվում է Իսպանիայի ամենահարուստ կին 6 մլրդ դոլար արժեքով կապիտալի սեփականատեր, բացի դա նա նաև գտնվում էր Forbes ամսագրի կողմից ներկայացված աշխարհաի ամենաազդեցիկների ցանկում: Իր կայսրությունը Մերան սկսել էր ստեղծել շորերի հագուստի փոքր ֆիրմայով, որը բացել էր ամուսնու Օրտեգա Ամանսիոյի հետ և որը գործում էր հենց նրանց տանը:
Zara բրենդը պատկանում է Ինդիտեքս իսպանական կազմակերպությունը, որը ստեղծել են Ռոզալիա Մերան իր ամունու հետ: Նրան էր պատկանում կազմակերպության բաժնետոմսերի 7%-ը: Կազմակերպությունը այժմ միավորում է ավելկի քան 6.000 խանութ 86 պետությունում:
2013 թվականի մարտին Ռոզալիա Մերայի նախկին ամուսին Օրտեգա Ամանսիոն գրավել էր Forbes-ի կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդ տեղը: Նրա ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել էր 19.5 մլրդ դոլարով և կազմել էր 57 մլրդ դոլար: