Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը, որի վերջին՝ 38-րդ տուրում Հռոմի «Ռոմային» եվրագավաթների ուղեգիր պարգևեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:

«Ռոման» 2:2 հաշվով ավարտեց «Սպեցիայի» դեմ արտագնա հանդիպումը և, 62 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 85-րդ րոպեին խփեց «Ռոմայի» երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:2: Պարտության դեպքում մայրաքաղաքային թիմը կմնար առանց եվրագավաթների ուղեգրի:


Իտալիայի ավարտված առաջնությունում 32-ամյա Մխիթարյանի մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում: