Տավուշի մարզից գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի: Խոսքը վերաբերում է հանձնաժողով ստեղծելուն, որպեսզի հարցերն ուսումնասիրվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ և հակառակը»,-ասել է նա:
Հարցին, թե որոնք են այդ ադրբեջանական հողերը, նա ասել է՝ անկլավները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Ոսկեպար և այլն:
Իմքայլական պատգամավորի խոսքերով, այդ գյուղերը քարտեզով որպես ադրբեջանական տարածք են նշված՝ հավելելով, որ այլ քարտեզներ ինքը չունի, իսկ քարտեզը թշնամու քարտեզ չէ: