Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ռոսգոսստրախի մասնաճյուղի տնօրենի տեղակալը 34 ամյա Դմիտրի Սինիշևը: Նա մեղադրվում է անօրինական բանկային գործունեության մեջ: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի շրջանային վարչությունը:
Հետաքննության տարբերակով 2012 թվականի հունվարից 2013 թվականի հուլիսը ընկած ժամանակաշրջանում հացավոր խումբը այդ թվում «Ապահավագրական գործակալ «Բրանշ» կազմակերպության տնօրեն Վիլկովը, նրա կինը և տվյալ կազմակերպության աշխատակից Ֆեոդորովը ձեռք են բերել ավելի քան 20 կազմակերպություն, որոնք հաշիվների վրա փոխանցվում էր ոչ կանխիկ դրամներ հետագայում դրանց կանխիկացնելու նպատակով:
Նշված կազմակերպությունների հաշիվներից փողերը փոխանցվում էին Ռոսգոսստրախի հաշվեհամարի վրա, ինչից հետո Սինշևը կանխիկացված փողերը տալիս էր իր հանցակիցներին: Վերոնշյալ կազմակերպությունների հետախուզության ժամանակ հայտնբերվել ընդհանուր 25 մլն արժողությամբ կանխիկ դրամ:
Ներկայումս որոշվում է Սինիշևի նկատմամբ խափանման միջոցի ընտրման հարցը: Այն պատճառով, որ Սինիշևը թաքնվել է քննիչներից նրա նկատմամբ մեղադրանքները ներկայացվել են հեռակա կերպով, ինչից հետո նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզություն:
Վիլկովաները դատարանի որոշմամբ առվել են տնային կալանքի տակ: Հանցագործ սխեմայի բոլոր մասնակյիցների նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: