«Մայիսի 12-ից մի քանի հարյուր ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ տարածքում: Ավելի ու ավելի հավաստիանում ենք, որ ՌԴ-ն իր դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում: Կուզեի անդրադառնայիք այն քննարկումներին, որ դուք ունեցել եք ՌԴ-ում ձեր գործընկերոջ հետ՝ այս խնդիրների վերաբերյալ»,- ԱԺ նիստի սկզբում դիմելով Արարատ Միրզոյանին՝ հայտարարեց Արման Բաբաջանյանը:
ԱԺ նախագահն ասաց, որ խորհրդարանական դիվանագիտությունը գործում է իր հնարավորությունների ողջ ծավալով. «Գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելու, այն մոռանալ թույլ չտալու ու հնարավոր լուծումներ գտնելու հարցում»,- ասաց Միրզոյանը: «Ինչ վերաբերում է իմ այցին Մոսկվա ու Պետդումայի նախագահի հետ հանդիպմանը՝ բավականին անկեղծ ու կառուցողական քննարկում ենք ունեցել հուզող բոլոր հարցերի շուրջ»: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, ՌԴ-ի հետ ևս քննարկումները շարունակվում են. «Կարծում եմ՝ պետք է պահպանենք լավատեսությունը»,- եզրափակեց նա: