Ինչպես հեթ թրիքի հեղինակ գաբոնցի հարձակողական կարգի կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգը նշեց իր դեբյուտը Բունդեսլիագյում,այնպես էլ այժմ իր դեբյուտը Բունդեսլիագյում կարող է նշել մեկ այլ հարձակողական կարգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես գաբոնցի ֆուտբոլիստը, այնպես էլ հայ կիսապաշտպանը կարող է դառնալ Բունդեսլիգայի բացահայտումներից մեկը:
Նա տիրապետում է հինգ լեզվի, ցանկանում է ձմռանը ավարտել համալսարանում տնտեսագիտության ուսունասիրումը և զարմացնում է իր թիմակիցներին գերմաներեն սովորելու արագ տեմպերով: Այս ամենով Հենրիխ Մխիթարյանը դիտարկվում է որպես որոշակի հակադրություն ժամանակակից ֆուտբոլիստներին: Բորուսիայի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը(27.5 մլն եվրո) դրական տպավորություն է թողնում իր աշխատանքային վայրում մի քանի շաբաթվա ընթացքում և ոչ միայն խաղադաշտում:
24 ամյա հայազգի ֆուտբոլիստի ֆուտբոլային տաղանդը ազատ, չկաշկանդված ելույթները հաստատում են ակումբի ղեկավարների ճիշտ ընտրությունը Մարիո Գյոտցեին փոխարինող որոնելու փնտրտուքում: Դեռևս հուլիսի կեսերին մարզումային հավաքների ժամանակ Յուրգեն Կլոպը հիանում էր նրանով` ընդգծելով հատկապես թիմի մթնոլորտում նրա արագ ընդգրկվելը:
Վնասվածքից հետո չորսշաբաթյա ընդմիջումից հետո Մխիթարյանը այժմ ցանկանում է ապացուցել, որ առաջին տպավորությունները խաբուսիկ չէին: Լյուցերնի հետ ընկերական խաղի ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքը կարծես ամբողջությամբ բուժվել է: Եվ եթե անգամ մեկնարկային կազմում նա հայտավորված չլինի, ապա 100%-ով պետք է կլինի փոխարինողների կազմի մեջ: Հատկապես հաշվի առնելով Իլկայ Գյունդոգանի ստացած վնասվածքը` Կլոպը ամենայն հավանականությամբ դուրս կբերի Մխիթարյանին խաղադաշտ երկրորդ խաղակեսից:
«Արտասովոր կերպով նա մեզ բոլորիս զարմացնում է ֆուտբոլ խաղալու իր մեծ ցանկությամբ: Հիանալի վերաբերմունք աշխատանքին, հիանալի տեխնիկա, տեմպ, նա ամեն ինչ ունի»,- դրվատել է Մխիթարյանին Կլոպը:
Մխիթարյանի առողջացումով բարձրանում է Բորուսիայի տարբեր ոճի հարձակումների հնարավորությունները: «Հինգ աստղանի մակարդակի հարձակում»,- այսպես է բնութգարել բորուսիայի հարձակողական ֆուտբոլը Kicker-ը ի դեմս Օբամեյանգի, Մխիթարյանի, Ռոյսի, Բլաշիկովսկու և Լևանդովսկու, որը խոստոնում է լինել բարձր մակարդակի գերարագ ֆուտբոլ: «Մենք մեզ լավ համալրված ենք զգում»,- նշել է Միխայիլ Ցորկը:
«Ես ամեն ինչ կանեմ, որ Բորուսիան չի ափսոսա իմ վրա ծախսած անգամ մեկ ցենտը»,- այսպիսին է եղել Մխիթարյանի առաջին խոսքերը հուլիսի սկզբին նրան ներկայացնելու ժամանակ: Այժմ եկել է գործելու և այդ խոսքերը ապացուցելու ժամանակը: