Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամի մի քանի դեպք է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ վարակը հաստատվել է 5 հոգու մոտ, որոնցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն ընթանում է թեթև ձևով:
Գամկրելիձեի մեկնաբանությամբ՝ հնդկական շտամով վարակված բոլոր 5 պացիենտները Մերձավոր Արևելքում ճանապարհորդության պատմություն ունեն: Նրանք բոլորը Վրաստան էին ժամանել միևնույն երկրից մայիսի կեսերին՝ PCR թեստի բացասական պատասխանով։
Օտարերկրյա քաղաքացիներն արդեն մեկնել են երկրից: Գամկրելիձեի հայտարարությամբ, համաձայն միջազգային առողջապահական կանոնակարգերի՝ բոլոր երկրները, ուր նրանք կմեկնեն, կտեղեկացվեն, որ այդ անձինք վարակված են հնդկական շտամով:
Իսկ վարակված վրացիները մեկուսացված են տան պայմաններում: