Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։

ՀՀ ՊՆ-ից  հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»:


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։