«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ շատ են հարցնում, թե ինչո՞ւ ինքս ներկայացված չեմ ՔՊ համամասնական ցուցակի սկզբի հատվածում, պարզաբանեմ, որ այդ որոշումը կայացվել է իմ ընտրությամբ՝ պայմանավորված ծառայությունս այլ ոլորտում շարունակելու մտադրությամբ։ Մինչ այդ ակտիվ մասնակցելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին և կոչ եմ անում ձեզ ևս ակտիվ լինել ու աջակցել մեր թիմին։
Շնորհակալություն եմ հայտնում հոգատար վերաբերմունքի համար և օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»։