«Մեզ ասում են՝ Մեղրի, Մեղրի Մեղրի: Որևէ մեկը կարա՞ ասի, որ ես ՀՀ որևէ պաշտոնյայի առաջ հարց եմ դրել, քննարկել, որ Մեղրին կամ Մեղրիի միջանցք կարանք տանք: Տենց բան չի քննարկվել ու չի քննարկվելու: Իսկ Քոչարյանը 1999-ին ԱԽ նիստ ա հրավիրել, որ Մեղրին պետք ա փոխանակենք, տանք Ադրբեջանին: ԱԽ նիստ ա եղել, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են արտահայտվել, դրանից հետո Վազգեն Սարգսյանը գնացել ա, Մեղրիում հայտարարել ա՝ Մեղրին պայթելու ա Երևանի կենտրոնում, դրանից հետո ինչ-որ մեկը մտել ա ու խորհրդարանում գնդակահարել Սարգսյանին ու Դեմիրճյանին: Էդ դուք եք մեզ ասում դավաճան ու Թուրքիայի գործակալի ակնարկ անո՞ւմ»,- շարունակելով Հոկտեմբերի 27-ի թեման ու արձագանքելով Ռ. Քոչարյանի հայտարարություններին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: