«Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին: Թեկնածուները երկուսն են՝ փորձառու փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ու ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը։ Ավելի վաղ լուրեր կային, որ առաջադրվելու է նաև Հայկ Ալումյանը, սակայն վերջինս հայտարարեց, որ չի պատրաստվում թեկնածությունը դնել։ Փաստաբանների շրջանում համոզմունք կա, որ Արա Զոհրաբյանն անհամեմատ ավելի մեծ շանս ունի հաղթելու, քան Կրոմվել Գրիգորյանը։ Այս համոզմունքն ամրապնդվեց մարտին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ Կրոմվել Գրիգորյանին չհաջողվեց անգամ խորհրդի անդամ դառնալ»,–գրում է  «Հրապարակ» թերթը։