Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստիպված էր բաց թողնել Բունդեսլիգայի առաջին խաղը Աուգսբուրգի դեմ` խաղաշրջանից առաջ ստացած աթ ոտնաթաթի վնասվածքի պատճառով, սակայն ամռանը Դոնեցկի Շախտյորից ձեռք բերված ֆուտբոլիստվ արդեն պատրաստ է խաղաշրջան դուրս գալու: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
«Հենրիխը թիմի մի մասն է կազմում, երեկ չէ առաջի օրը մենք ունեցել ենք 70 րոպեանոց խաղ մեր ֆուտբոլիստների միջև: Նա շատ լավ տեսք ունի և ինքնավստահություն է ձեռք բերում յուրաքանյուր րոպե»,- այս մասին մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել է Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Մխիթարյանը, ով Դորտմունդի ռեկորդային տրանսֆերային ձեռքբերումն է 27.5 եվրոյով, պետք է Բորուսիայում փոխարինի Մարիո Գյոտցեին, ով տեղափոխվել է Մյունխենի Բավարիա այս ամառվա սկզբին, սակայն Կլոպը չի ցանկացել համեմատել այս երկու ֆուտբոլիստներին:
«Նա շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն նա և Գյոտցեն տարբեր խաղացողներ են»,- նշել է Կլոպը: