Օգոստոսի 14-ին Թուրքիայում տեղի է ունեցել Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչների գողական հավաք, որի ժամանակ թագադրվել են միանգամից յոթ նոր «օրենքով գող»:Այս մասին հաղորդում է Прайм Крайм գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել հավաքի նախաձեռնողը և գաղափարական ոգեշնչողը եղել է Գելա Կարդավան: Հավաքի մասնակիցների մեջ նշվում է նաև նրա ամենամոտ գործընկերներ Վովա Պուխլին, Մացիկան, Ռոլանդ Շլյապան և ինչպես նաև շատերի համար մեծ անակնկալ Թբիլիսիի հայտնի գող Պաատ Կրտսերը:

Ներկայումս հայտնի են նոր օրենքով գողերից միայն չորսի անունը: Նրանց թվում են գողի թագի համար վաղուց երազող Տյումենի 42 ամյա բնակիչ Ալեքսանդր Բաբանովը, Նամիկ Սալիֆովը, ինչպես նաև Ռոստովյալ քրեական աշխարհի երկու ներկայացուցիչներ Ռոմա Մոստովոյը և Սամվել Բարսեղյանը: