Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Այս արտահայտությունը քաղաքական, իրավական, բարոյական առումով նրա պաշտոնավարման վերջին էջը պետք է դառնա։
Կարծում եմ՝ հանրության բոլոր խմբերն այս հայտարարության մեջ, յուրաքանչյուրն իր մասով, ստացավ Նիկոլ Փաշինյան կերպարի իրական առաքելության և պատերազմում մեր տապալման պատճառների մասին հստակ տեղեկատվություն։
Սա ոչ միայն չպետք է վերընտրվի, այլ չպետք է այլևս հնարավորություն ունենա մասնակցելու երկրի հասարակական, քաղաքական կյանքին։
Հայաստանն ու Արցախը, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակում, ունեն վերածննդի հնարավորություն, որի հիմքում Փաշինյանի՝ մեր կյանքից տոտալ բացակայությունն է։
Տիգրան Աբրահամյան