Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը այսօր Թուրքիայում տեղի է ունեցել դեպք, որը կարող է լինել շրջադարձային երևույթ օրենքով գողերի շուրջ վեց տարի ընթացող կոնֆլիկտում: Վերջապես հակամարտող կողմերը, որոնք մինչև վերջերս իրար հետ կռվում էին տարածությունից, դեմ դիմաց հանդիպել են:

Այսօր առավոտյան Ստամբուլի հյուրանոցներից մեկում, որտեղ երեկվա թագադրման արարողությունից հետո, հանգստանում էին Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները, ներխուժել են հեղինակավոր վրացի գողերի պատվիրակությունը ի դեմս Վաժայի, Կոկայի, Ռեզո Լորտկիպանիձեի, Գոգիտայի, Ռամազ Ջինչարաձեի, Իրակլի Գուտայի, Կախա Պարպալիա և այլոք: Հյուրանոցի հյուրերի մի մասը դեռևս գտնվում էր համարներում, իսկ մյուս մասը արդեն նստել էր սրճարանի սեղանների շուրջ: Այսպիսի սեղաններից մեկի մոտ, որտեղ նստած էին Գելա Կարդավան, Պաատ կրտսերը, Ռոլանդ Գեգեչկորին, Մամուկա Չկադուան և Մացիկը մոտեցան անկոչ հյուրեր Տախին, Ռովշանը, Գուրամը, Էդիկը և Սերեոգան: Նրանցից յուրաքանչյուրը ունեին Գելային ինչ-որ բան ասելու, իսկ վերջին երեքը լիակատար հիմք ունեին գնալու բառերից ավելի հեռու: Սկզբում Էդիկը հետաքրքվեց Գելայից «Ինչ կթողնի այս անգամ իր ապրանքներից, երբ ցանկանա աննկատ հեռանալ»: Կիսահեգնական տոնը ավարտվեց, երբ Տախին լիակատար լրջությամբ դիմեց Գելային` առաջարկելով նրան ներկաների առաջ կրկնել, թե ով է նրանցից «կիլլեր», «Նեվոր» և այլոք: Գելան, ում նման պատկերները այցելել էին մղձավանջներում, փորձեց խույս տալ` նշելով, որ «իրեն սխալ են հասկացել» և «ինչ-որ մեկը ցանկանում է անհիմն իրեն կռվացնել օրենքով գողերի հետ»: Շատ շուտով Գելայի խոսքերից որպես գլխավոր դրդիչ հանդես եկավ Միրոնը, որը մեղադրվեց բոլոր մեղքերի մեջ և անգամ նշվեց, որ «պետական անվտանգության գաղտնի գործակալ է, ով վերջերս է մայորի կոչում ստացել»:

Այնուհետև օրենքով գողերը խոսքերից հետո, որոնք կորցրել էին յուրաքանչյուր իմաստ, անցան գործելու: Գելային Տախայից սկսած ամեն մեկը մեկ անգամ հարվածեց: Այն բանից հետո, որ հարվածեց Ռովշանը, Գելան փախուստի դիմեց: Չհետևելով նրան` օրենքով գողերը ծաղրանքով նրա հետևեցին գոռացին« վազիր, Գելա, դու դեռևս 20 քայլ ֆորա ունես»:

Կարդավայի փախուստից հետո բոլորի ուշադրությունը կենտրոնացավ Պաատ Տվալչրելիձեի վրա, որի մասնակցությունը Գելայի գործերում շատերի համար շատ մեծ անկնկալ էր: Մեծ զարմանք էր հատկապես Պաատի մասնակցությունը Տյումենի Բաբանի թագադրությանը մասնակցելը: Պարզվել է, որ մի քանի ամիս առաջ Դաթո Սուրգուտցին, որը վաղուց ծանոթ է եղել Տյումենի Բաբանի հետ, Պաատի հետ զրույցի ժամանակ նրան պատմել է, թե ինչպես է վերջինս վիրավորել Գոգա Չիկովանիին` նրան անվանելով « խելքը կորցրած ծերուկ»: Այն բանից հետո, որ երկու օր առաջ Պաատը ամեն դեպքում մոտեցել էր Բաբանին, Դաթոն զանգել էր կրկին և հիշեցրել վերջին խոսակցության մասին: Երբ խոսակցությանը խառնվեց նաև Գոգան, Պաատը փորձեց արդարանալ` նշելով, որ գողական սխոդկային գնացել է միայն Բաբանի անպատվելի արարքի մասին, սակայն ուշացել է, քանի որ մինչ իր ժամանումը արդեն նրան թագադրել էին:

Հասկանալով, որ արդեն ծեծվելու ժամանակն է եկել, Պաատը հարցրել է Տախիին, թե արդյոք նրա խիղճը կների, որ իր վրա ձեռք բարձրացնեն: Տախան իր հերթին նշել է, որ ինչ խղճի մասին կարող է խոսել Գելայի կողքը նստած մարդը: Չսպասելով պատասխանի` Տախին ասել է, որ Պաաստի վրա ձեռք բարձրացնել նա չի կարող, այդ պատճառով նա կխքի ոտքով: Այսպիսի խոսքերով Տախին բացատրել էր Պաատին իր նոր կարգավիճակը:

Արդյունքում միակը, ով կարողացավ փրկվել երկար ոտքերի պատճառով, դարձավ Մամուկա Չկադուան: Մացիկը և Ռոլանդը ծանր վիճակում այժմ գտնվում են հիվանդանոցում: Մերաբ Մզարելուայի, Զվիադի, Բասո Կվինիխիձեի, Տիմուր Գուլի բախտը ավելի շատ է բերել: Նրանք կյանքին վտանգ չի սպառնում:

Գելա Կարդավայի գործում կարելի է ասել դրվեց վերջակետ, քանի որ որպես առաջնորդ նրան այլևս դժվար թե թողեն հենց իր կլանի մասնակիցները: Նշվում է, որ երեկ թագադրված յոթ անձինք հրաժարվել են իրենց տիտղոսներից: Ամեն ինչ կախված է, թե ինչպես իրենց կպահեն Դեդ Հասանի կլանի սլավոնացիները: Գելայի լավագույն ընկերը Վովան Պուխլին արդեն հրաժարվել է այս յոթի թագադրումից` նշելով, որ դեպքի վայր ժամանելով «նրան կանգնեցրել են փաստի առաջ»: Միաժամանակ Դեդ Հասանի կլանի մյուս սլավոնացիները, երբ խոսում են կոնֆլիկտի մասին, արդեն իրար մեջ խոսակցությունների ժամանակ նշում են, որ «Եվրոպայում գազանների ավելորդ ռազբորկաները իրենց չի վերաբերվում»: