«Հրապարակ օրաթերթ» գրում է.
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ Արարատի մարզում նախօրեին հրավիրած հանդիպումն ամբողջությամբ կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով թեեւ դաշինքում ընդգրկված չէ, եւ ոչ էլ որդին կա նախընտրական ցուցակում, սակայն ջանասիրաբար լծվել է շտաբի աշխատանքներին, եւ Արարատի մարզի այցելությունն էլ, ասում են, ինքն է կազմակերպել՝ բոլոր դետալները հաշվի առնելով։


Համակիրները նախ այցելել են իր մեկենասությամբ կառուցված Արատաշատ քաղաքի եկեղեցի, իսկ հանդիպման վայր է ընտրվել իշխանությունների քթի տակ՝ մարզպետարանին կից ռեստորաններից մեկը, որը պատկանում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Վերջինս, ի դեպ, չի մասնակցում ոչ մի պրոցեսի՝ հեռացել է Հայաստանից։ Մեզ ասացին, որ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է ուժ ցուցադրել, թե կարող է քաղաքի կենտրոնում միջոցառում կազմակերպել, եւ որեւէ միջադեպ՝ սադրիչների կողմից, չգրանցվի։