Օգոստոսի 10-ին Բարաք Օբաման հանգստի է մեկնել Մարտաս Վինյարդ կղզի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ կղաի: Ամերիկայի նախագահը կնոջ, երեխաների, Բո շան, գլխավոր շտաբի աշխատակցի և ազգային անվտանգության խորհրդականի ուղեկցությամբ 9 օր անցկացնելու է ընտանեկան նստավայրում: Forbes-ը ներկայացրել է, թե ինչպես, ում հետ և որտեղ են իրենց հանգիստը անցկացրել տարբեր պետությունների նախագահները:
Ինչպես արդեն նշեցինք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ հանգստանում է Մասաչուսեթս նահանգի արևելյան ափին գտնվող Մարտաս Վինյարդ կղզու վրա: Նրանց համար սա առաջին տարին չէ, որ անցկացնում են ամառային հանգիստը այստեղ: Բարաք Օբաման այստեղ հանգստացել է արդեն երեք անգամ 2009.2010.2011 թվականներին: Միայն 2012 թվականին նա չի եկել այստեղ նախընտրական արշավի պատճառով:
Նախորդ երեք անգամ Օբաման կանգ էր առել Blue Heron հանգստավայրում, որը զբաղեցնում է 11 հեկտար տարածություն: Ամներիկյան լրատվամիջոցների գնահատականով ֆերմայի վարձակալությունը նախագահի վրա նստել է 50 հազար դոլար: Սակայն 2012 թվականին ֆերման ծախել են, ինչից հետո նախագահական ամուսնական զույգը ստիպված էր նոր տեղ փնտրել:
2013 թվականին Օբաման վարձել է իր ընկերոջը Չիկագոյից Դևիդ Շուլցին: The Vineyard Gazette պարբերականի օվկիանոսի ափին գտնվող կոմպլեքսը բացի տնից ներառում է բասկետբոլի դաշտ, մարզասրահ և լճակ: Դեռևս պարզ չէ, թե ինչքան է նախագահը վճարում վարձակալության համար: Սպիտակ Տունը հաստատում է, որ վարձակալության հետ կապված ծախսերի մի մասը իր վրա է վերցրել նախագահը:
Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը օգոստոսի երկուսին մեկնել է հանգստանալու Ավստրիայի սահմանին գտնվող Իտալիայի Հարավային Տիրոլ նահանգ: Նա այստեղ արդեն հանգստանալու գալիս է վեցերորդ անգամ: Ինչպես գրում է AFP-ին այս անգամ կանսլերը իր հետ վերցրել է անգլիացի պատմագիր Սայմոն Սեգաբա Մոնտեֆյորի 900 էջանոց գիրքը Ստալինի մասին:
Ալտո Ադիդջե լեռնավայրում Մերկելը ծրագրել է անցկացնել 18 օր: Լեռներում զբոսնելիս նրան ուղեկցում է իր ամուսինը:
Իտալիայի նախագահ Ջոչջիո Նապոլիտանոն իր կնոջ հետ ավանդաբար հանգստանում է Սիցիլիայի հյուսիսում գտնվող Էոլինյան կղզիներից մեկում Ստրոմբոլիում: Սակայն այս տարի Նապոլիտանոյին իր կնոջ հետ La Republicca պարբերականը լուսանկարել էր Մերկելին այդքան հոգեհարազատ Հարավային Տիրոլիում:
Իտալական լրատվամիջոցների համաձայն հուլիսի 21-ին ամուսինները կանգ էին առել Bad Moos հյուրանոցում: Ոչ մեծ կոմպլեքսը գտնվում է լեռնային շրջանում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 9-ին Փարիզի արվարձաններում շրջագայությունից հետո մեկնել է «Լանտերան» նստավայր, որը գտնվում է Վերսալի արքունիքի մերձակայքում:
«Լանտերանը» փոքրիկ որսորդական տնակ է, որը 1959 թվականին Շարլ դե Գոլի հրամանով վերածվել է ֆրանսիացի վարչապետների նստավայր: Սակայն սկսած 2007 թվականից այստեղ միշտ հանգստանում է Օլանդի հաջորդ Նիկոլա Սարկոզին: Նստավայրում կա թենիսի կորտ և լողավազան: Հանգստի ժամանակ Ֆրանսիայի նախագահին ուղեկցում է կինը Վալերի Տրիյերվեյլերը:
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հուլիսի 22-ին մեկնել է Պորտուգալիա: Նա ընտրել է այս երկրի հարավային նահանգ Ալգարվեում գտնվող նավահանգիստը:
Algarvedailnews.com պարբերականի տվյելներով Քեմերոնը կնոջ և երեք երեխայի հետ կանգ է առել Պորտուգալիայի այս նավահանգստային շրջանի Մոնշիկի քաղաքում: Լրագրողները նշում են, որ հյուրանոցի շուրջը, որտեղ կանգ է առել վարչապետի ընտանիքը, հաստատվել է շուրջօրյա անվտանգություն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Յանուկովիչը դուրս չի եկել երկրի սահմններից: Ուկրաինայի նախագահը հուլիսի 6-ից սկսել է հանգստանալ Ղրիմի թերակղզում:
Խուան Կարլոս I-ը և Իսպանիայի թագավորական ընտանիքի այլ անդամներ ամեն տարի մեկնում է Մայորկա կղզու ափեր հանգստանալու: Նրանք հանգստանում են իսպանական դինաստիային պատկանող Մարիենտ արքունիքում:
Սոֆիա թագուհին արքունիք է մեկնել հուլիսի վերջին, սակայն անձամբ թագավորը միացել է օգոստոսի 5-ին:
Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ը խորհուրդ էր տալիս Քեյթ Միդլթոնին շուտ ծննդաբերել, քանի որ պատրաստվում էր մեկնել Շոթլանդիայում գտնվող ընտանեկան ամրոց, սակայն ցանկանում էր մինչ մեկնելը տեսնել երեխային: Քեյթը ժամանակին ծննդաբերել էր և թագուհին հուլիսին 24-ին այցելել էր տեսնելու երիտասարդ մայրիկին և նորածինին:
Ելիզավետա II-ը արդեն մի քանի տարի է, ինչ հանգստանում է Բարմոլի ամրոցում: Այս շոթլանդական ոճով առանձնատունը Վիկտորիա թագուհին և արքայազն Ալբերտը գնել են 1852 թվականին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստացել է արդյունավետ բառիս բուն իմաստով: Տուվայում նա բռնել էր իր մամլո ծառայության հավաստմամբ 21 կիլոգրամանոց գայլաձուկ, սակայն լիակատար հանգստի Պուտինը այս տարի չի պատրաստվում: