Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի պատրաստակամությունը արտահանձնել ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին Ադրբեջան ադրբեջանական տարածքը անցած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի փոխարեն: Այս մասին նշում է АПА գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն գործակալության այն հարցին, թե արդյոք նրան հայտնի է Հայաստանի պաշտպանության նախարարության դիմումի մասին, նշել է.«Ֆիրուզ Ֆարաջևը արդեն մեկ տարի է, որ գտնվում է գերության մեջ: Հայկական լրատվամիջոցները, հիմնվելով Ֆիրուզ Ֆարաջևի հարցազրույցի վրա, կարող են հաստատել, որ նա հրահանգների համաձայն միշտ հայտարարում էր իր ցանկության մասին մեկնել երրորդ պետություն: Ինչն է այժմ փոխվել: Դժվար չէ հասկանալ: Հայաստանի պաշտպանության նման հայտարարությունը անկասկած կապված է Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման հետ: Ես այս հարցի առումով որևէ դիրքորոշում չեմ ցանկանում հայտնել, քանի որ այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան մարմինը»: