Իրանը եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից` կազմակերպության հանդեպ չվճարված ապառքների պատճառով, հետեւում է ՄԱԿ-ի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` ԳԳ նախագահ Վոլկան Բոզկիրն ուղղված նամակից:

«Այս պահին ՄԱԿ-ի անդամ հինգ երկրներ ապառք ունեն ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմանների համաձայն»,- ասվում է նամակում:


19-րդ հոդվածի համաձայն` Միավորված Ազգերի Կազմակերպությունը, որն իր անդամավճարի մասով պարտք ունի, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր ասամբլեայում «եթե նրա ապառքների գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիների համար դրանց հասնող մուծումների չափը»: