Երկնքում Դելֆին համաստեղությունում հայտնվել է 1999 թվականից հետո ամենավառ աստղը: Այսպես են աստղագետները մեկնաբանում երևույթը, երբ տեղի է ունենում աստղերի պայծառության կտրուկ ուժեղացում, որը երբեմն հասնում է տասնյակ հազարի:
Ինչպես հայտնում է Риа Новости գործակալությունը, հղում կատարելով Աստղագիտական հեռագրերի կենտրոնական բյուրոյին, առաջինը աստղը նկատել է ճապոնացի աստղագետ Կոիչի Իտագակին: Օգոստոսի 14-ին դիտարկումների ժամանակ նա Դելֆինի համաստեղությունում տեսել է նախկինում չնկատված աստղ վեցերորդ աստղային մեծությամբ: Նախկին լուսանկարներում այդ շրջանում Իտագակին չի գտել ոչ մի այդպիսի օբյեկտ:
Հետագայում նոր աստղի ի հայտ գգալը հաստատել են նաև Բելոռուսի, Ռուսաստանի և այլ պետությունների աստղագետները: Նոր աստղի պայծառությունը շարունակում է աճել: Այժմ այն հասել է 4.3 աստղային մեծության: Սա ամենապայծառ աստղն է մեր տիեզերքում սկսած 1999 թվականից, երբ Առագաստ համաստեղությունում հայտնվել էր նոր աստղ, որի պայծառությունը հասնում էր 3.1-ի:
Այժմ այն կարելի է տեսնել անզեն աչքով աշխարհի տարբեր անկյուններից: