Վերջերս Եվրոպական հանձնաժողովը ֆինանսավորել էր «ԵՄ-ի և Արևելյան գործընկերության միջև ծախսերը և աշխատանքայի շարժունակության օգուտներ» անունով հետազոտություն: Այն ցույց էր տվել, որ Ադրբեջանում մարդիկ արտերկիր մեկնում են ոչ միայն զբաղվածության կամ կյանքը փոխելու ցանությունից դրդված, այլ նաև որոշակի խնդիրներ կան շրջաններում կապված խմելու ջրի, էներգիայի և գազի մատակարարմամբ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիների 82%-ը մեկնում են ԱՊՀ երկրներ ,որից 61 %-ը` Ռուսաստան: ԵՄ մեկնում է միայն միգրանտների 2.5%-ը: Միաժամանակ Ադրբեջանում կա աշխատանքային ուժի ծերացման վտանգ: Հաշվի առնելով ծնելության անկումը 90-ական թվականներին, ապա պետք է սպասել 15-24 տարեկան բնակչության նվազում: