Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շարունակվում են հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր  նշանակություն ունեցող վայրերում  «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շաբաթ օրերին իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքները:  

Այս շաբաթ շուրջ 1000 կամավորներ, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված և  անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ են մասնակցել «Եռաբլուր»  պանթեոնում կազմակերպված մաքրման աշխատանքներին:  

Բոլոր մասնակիցներին քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ գործիքներով և պարագաներով: «Ավելի մաքուր Երևանը» հաջորդ շաբաթ Արաբկիր վարչական շրջանում է լինելու: