Անգլիական Telegraph պարբերականը Պրեմիեր Լիգայի սկզբից առաջ անդրադարձել է Արսենալ ակումբին, որը տրանսֆերային շուկայի ժամանակ ձեռք է բերել Յայա Մանոգոյին:
Արսենալը ամառային տրանսֆերային շուկայի ժամանակ Արսենալը ցանկացել է ձեռք բերել Ուեյն Ռունիին, Լուիս Սուարեսին և Գոնսալո Իգուաինին, սակայն ոչ մեկի դեպքում էլ հաջողության չի հասել: Անգլիական ակումբի համար վերջին նշանակետը, որին ձեռքից բաց թողեցին Բավարիայի կիսապաշտպան Լուիս Գուստավոն, ով ուրբաթ օրը 17 մլն եվրոյով տեղափոխվել է Վոլֆսբուրգ:
Սակայն այս ամենով հանդերձ «ձախողված մարզիչը» անգամ քննադատել է Դորտմունդի Բորուսիային Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու քայլը :
Արսեն Վենգերը մասնավորապես նշել է.« Մարդիկ դրվատում են Դորտմունդի Բորուսիային Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար, սակայն նրանք ամենաթանկ ձեռքբերումը շատ մեծ տպավորություն չի թողնում»:
Հիշեցնենք, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բորուսիան 27.5 մլն եվրոյով ձեռք է բերել Հենրիխ Մխիթարյանին, ով ակումբի պատմության ընթացքում ամենաթանկ ձեռքբերումն է: