Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լավ գործնական հարաբերությունների մասին ՝ հավելելով, որ կկարոտի նրան՝ որպես գործընկերոջ:
Մերկելը նախապես հայտարարել էր, որ հեռանալու է քաղաքականությունից սեպտեմբերին` Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններից հետո:
«Ես չգիտեմ՝ ով կլինի նրա փոխարեն: Մենք իրոք գործնական հարաբերություններ ունենք Անգելայի հետ, և ես շատ եմ գնահատում նրան», – ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե կկարոտի Մերկելին, երբ վերջինս լքի իր պաշտոնը։
Պուտինը Մերկելին անվանել է փորձառու քաղաքական գործիչ, ուղիղ և հուսալի անձնավորություն, հետևողական և իր դիրքերը պաշտպանելու ունակություն ունեցող:
Պուտինը հավելել է, որ կցանկանար, որ նույն կայունությունն ու հուսալիությունն առկա լինեին ԳԴՀ ապագա կառավարության գործունեության մեջ Ռուսաստանի հետ հարաբերություններում: