Նախագահական ընտրության հաջորդ օրը` փետրվարի 19-ին,    նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ազատության հրապարակում հանդես կագա ելույթի խոսքով: Այս մասին Yerevannerws.am-ը տեղեկացավ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանից:

«Հանրահավաքների համար մենք դիմել ենք ամսի 20-ին, 21-ին և 22-ին»,-ասաց Խուրշուդյանը և հավելեց, որ այսօրվա համար նախատեսված չի ոչ երթ, ոչ էլ հանրահավաք:

Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ»-ն իր այսօրվա համարում գրել էր, որ Հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 20-ին և 22-ին Ազատության հրապարակում, իսկ 21-ին` Մատենադարանի մոտ: Ինչպես նաև գրել էր, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարան հանրահավաքի իրազեկման հայտ էր ներկայացրել նաև այսօրվա համար: