Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեցի Ռոբերտ Քոչարյանի իր թոռնիկների հետ բասկետբոլ խաղալու տեսանյութը։
Էս տեսանյութից ինձ համար մի կարևոր դրվագ կա, որ բնութագրում ա իրենց։
Պարզվում ա, թոռնիկներից մեկը արդեն 5 ամիս ա ֆիզիկա ա պարապում ինձ մոտ։ Էդ մասին չգիտեի։
Ի դեպ իր մոտ ֆիզիկան շատ ավելի լավ ա ստացվում, քան բասկետբոլը :
Հ.Գ. Հատուկ էս գրածս այլ երանգներով հասկացողների համար.
Ինձ համար դասարանում երբեք էական չի եղել աշակերտը բանվորի ընտանիքից է, պատգամավորի, դեսպանի, նախարարի թե իմ։ Բոլորը հավասար սեր ու մուննաթ են ստանում։