Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեք մարզերում մարզպետի տեղակալներ է նշանակել:
Ստորեւ ներկայացնում ենք նրա համապատասխան որոշումները.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ռուբիկ Նավոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշումներով արձակուրդ է տրամադրվել Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզպետներին: