Հիմա կարող է քննադատություն հնչել, որ պետք է բոլորին հանեինք գալուց հետո: Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել Աստվածաշնչյան մի դրվագ՝ Սոդոմի ու Գոմորի ոչնչացման: Երբ Աբրահամի ու Աստծո միջև երկխոսություն է տեղի ունենում: Աբրահամը հարցնում է՝ եթե Սոդոմում ու Գոմորում 100 արդար լինի կկործանե՞ս, Աստվածն ասում է՝ ոչ: Հետո 50 արդարի համար է հարցնում, Աստվածն ասում է, որ չի կործանի: Հետո՝ 10 արդարի: Վերջում պարզվում է, որ այդ քաղաքում երեք արդար կա: Աստված նրանց ասում է, որ դուրս գան, որպեսզի կործանի քաղաքը: Էջմիածնում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետական համակարգում կադրային ջարդ չենք արել, քանի որ հավատացած ենք եղել, որ այնտեղ գոնե 100 արդար կա: Նույնը՝ դատական համակարգում, հավատացած ենք եղել, որ գոնե 30 արդար դատավոր կա: Մենք չենք ուզեցել անել կամայականություններ: Մենք բոլորին շանս ենք տվել, շատերն այն օգտագործել են, մեր, պետության դեմ: Բայց ես փոշմանում եմ, քանի որ մենք կատարել ենք այն, ինչ խոստացել ենք ժողովրդին: Մենք մաքուր ենք մնացել Աստծո, ժողովրդի, պատմության առաջ: Մենք ուզում ենք, որ դուք մեր դատն անեք: Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամասեր ու արեք ձեր դատը: Ցույց տվեք մեզ մեր տեղը»,-ասաց նա: