Սիրիայի Հոմս շրջանում ապստմաբները սպանել են 11 քրիստոնյայի: Ականատեսների վկայությամբ սա նպատակամղված գործողություն է եղել կրոնական փոքրամասնությունը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:

Ահաբեկիչները տոնի ժամանակ կրակահերթ են բացել մարդկանց խմբի վրա գյուղում, որը մեծ մասամբ բնակեցված է քրիստոնյաներով: SANA լրատվական գործակալության տվյալներով ահաբեկչության ժամանակ սպանվել են երեխաներ և կանայք:

Սա Սիրիայի քրիստոնյաների վրա առաջին հարձակումը չէ: Ընթացիկ տարվա ապրիլին ապստամների կողմից հսկվող տարածքում առևանգվել էին երեք քրիստոնյա հոգևորական և իտալացի քահանա Պաոլո ԴալլՕլյոն:

Քրիստոնյաները կազմում են Սիրիայի 22 մլն բնակչության 10%-ը: Փոքրամասնության ներկայացուցիչները վախենում են, որ կարողեն իրենց ներգրավել իսլամական կրոնական խմբավորումների միջև բախումներին:Սունիները քրիստոնյաներին ալևիների հետ հյամարում են Բաշար Ասադի կողմնակիցներ: