ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հունիսի 8-ը միասնական քննությունների առաջին օրն է՝ դիմորդները հանձնում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն»: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում և 4-ը՝ Երևանում:
Հրապարակում եմ մայրաքաղաքի քննական կենտրոնների ցանկը.
թիվ 11 հիմնական դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս, թիվ 190 ավագ դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս, թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, Տ. Պետրոսյան փողոց, թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Մոլդովական փող, 35 շենք»: