Այսօր «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ« ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հեղինակած Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում  տեղի ունեցավ խաչադրման արարողություն` Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը:

Արարողությանը ներկա էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, օծեց 1713-րդ խաչը, որն էլ բարձրացվեց և խաչքավորի ձեռքով ամրակցվեց Սուրբ Խաչին:

Նշենք« որ խաչքավոր էր ընտրվել ԱԺ պատգամավոր, «Արփա-Սևան» ընկերության նախագահ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բարի գործը մշտապես պետք է սնուցվի:

«Ինչպես յուրաքանչյուր արժեք, այնպես էլ բարին պետք է սնունդ ստանա, որպեսզի հարատևի և գոյատևի, բազմանա, աճի: Ցավոք սրտի, չարիքն էլ սնունդի կարիք ունի: Երբ, որ մենք բարուն բարով պատասխանում ենք, մենք զրկում ենք չարիքին զարգանալուց: Չարին երբեք չարով չպետք է պատասխանենք: Պետք է անենք բարի գործեր, միմիանց բարով պատասխանենք»«-իր խոսքում նշեց Ա» Հովսեփյանը:

Դիտեք YerevanNews.am-ի տեսանյութը