«Երեկ ես հայտարարություն եմ արել և այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,- այսօր՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չպետք է կարծել, թե դա գերիներին վերադարձնելու հուսահատ քայլ է։
«Ուզում եմ իմանաք, որ մեր գերիների խնդիրը լուծելու համար այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է կատարվում»,- հավելեց նա։