Այսօր Շիրակի մարզի՝ Ազատան համայնքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիներին վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների մասին՝ վստահեցնելով, որ նրանք վերադարձվելու են։
«Ես անձամբ ամենօրյա ռեժիմով, նույնիսկ ճանապարհներին էդ թեմայի վրա աշխատում եմ։ Էս ընթացքում գնում են ամենատարբեր բանակցություններ, նյուանսներ են քննարկվում։ Որևէ կասկած չունեմ, որ մենք էդ խնդիրը լուծելու ենք»,- նշեց նա։
«Գիտեմ, որ հարազատները կասեն՝ ինչքա՞ն, յոթ ամիս անցավ․․․ ճիշտ են ասում, բայց մի բանում պիտի համոզված լինեք, որ արվում է առավելագույնը, և կլինեն կոնկրետ արդյունքներ․ ժամանակի հարց ա»,- ասաց Փաշինյանը։