Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ է, չի շահագործվում, և փլվել է հսկայական 2 բետոնե պանելները։
Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։
Դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։