Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը Twitter-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է ընդունել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը:

Նա մասնավորապես նշել է.«ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը հարց է բարձրացնելու հայերի ցեղասպանության մասին, որը իրականացվել է թուրք զինվորների կողմից և որի զոհ է գնացել մեկ մլն մարդ»:

Նշենք, որ Եգիպտոսի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված բնույթ են կրում կապված Եգիպտոսում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունների: Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր դադարեցնել Եգիպտոսի իշխանություններին դադարեցնել «իր ժողովրդի ցեղասպանությունը»,ինչին Եգիպտոսը պատասխանել էր` խնդրելով չմիջամտել իր երկրի ներքին գործերին և նշել էր, որ Թուրքիան դուրս է գալիս բոլոր հնարավոր սահմաններից: