Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հայտնել է, որ վնասվածքի պատճառով չի մասնակցի Ռուսասատնի դեմ Եվրո-2020-ի առաջին տուրի խաղին, փոխանցում է Het Nieuwsblad-ը:

«Ես պատրաստվում եմ երկրորդ խաղին: Դեռ ցավ եմ զգում, սակայն զգացողությունս գնալով լավանում է»,- ասել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը, որը մայիսի 29-ին քթի կոտրված էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:


Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն իր հերթին հայտարարել է, որ դեռ 100 տոկոսով պատրաստ չէ:

«Առաջին տուրում իմ մասնակցության հարցը կորոշի մարզիչը: Ես ընդամենը մեկ լիարժեք մարզումային շաբաթ եմ ունեցել հավաքականում: Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, այնպես որ սպասենք բժշկական անձնակազմի որոշմանը»,- Ազարի խոսքը մեջբերում է RTBF-ը:

Հիշեցնենք, որ Բելգիա – Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում: B խմբում ընգրկված են նաև Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները: