Իրանն առաջին անգամ Ատլանտյան օվկիանոս է ուղարկել Sahand ականակիրը եւ Makran նավը։ «Մենք ներկայությունը միջազգային ջրերում դիտարկում ենք որպես Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈւ անքակտելի իրավունք, եւ մենք կշարունակենք այդ ճանապարհը»,- հայտարարել է դերծովակալ Խաբիբոլա Սայյարին, տեղեկացնում է Mehr-ը։

«ՌԾՈւ 77-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը՝ կազմված ականակրից եւ նավից, առաջին անգամ ուղարկվել է Ատլանտյան օվկիանոս, որպեսզի ցուցադրի Իրանի հնարավորությունները ծովում»,- ավելացրել է նա։


«Նավատորմը Բենդեր Աբասից դուրս է եկել մայիսի 10-ին եւ երկար ճանապարհորդությունից՝ երեսնօրյա նավարկությունից ու Բարեհուսո հրվանդանը հատելուց հետո, անցնելով 6000 ծովային մղոն, ներկայում գտնվում է Ատլանտյան օվկիանոսում»,- ասել է Սայյարին։ «Նավատորմը շարունակում է իր ամենաերկար ռազմածովային առաքելությոնը Հյուսիսային Ատլանտիկայում»։