Yelaket.am-ն արդեն տեղեկացրել է, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։
Yelaket.am-ը զրուցել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հետ։ Նա մասնավորապես Դավիթ Գրիգորյանի մասին նշեց։
«Եթե Դավիթ Գրիգորյանը հայրենասեր մտածելակերպով նման մարդիկ լինեն այս աշխարհում, ուրեմն մեր ապագա սերունդը կարող է միանշանակ հանգիստ լինի, որ այս ամենը չկրկնվի, որ մեր գալիք սերունդը չտեսնեն այն ինչ տեղի ունեցավ»,- նշեց Ստեփանակերտի փոխքաղաքպետ Սուրեն Թամրազյանը՝ խոսելով իր ընկերոջ ու բարեկամի մասին։
«Դավիթ Գրիգորյանի հետ ծանոթացել եմ Ստեփանակերտ-Երևան համագործակկցության շրջանակներում, և կարճ ժամանակում մեր ծանոթությունը վերածվեց ընկերության և բարեկամության։ Երբ լինում եմ Երևանում անպայման այցելում եմ իր օջախը, երեխաներս կարոտում են թե՛ Դավիթին, թե՛ իր ընտանիքին և թե՛ իր թոռներին։ Հայրենասիրությունը, անկեղծություն, մարդկություն կա Դավիթ Գրիգորյանի ընտանիքում»,-նշեց Թամրազյանը։
«Անկեղծ կարող եմ ասել, որ Դավիթը մեծատառով մարդ է, հայրենասեր, նվիրված է իր հայրենիքին, գիտի ինչ է նշանակում հայ լինել։ Նա լավ որդի է։ Պատիվ եմ ունեցել ճանաչել Դավիթ Գրիգորյանի հայրիկինը՝ Մոսոյին, որն արտակարգ անձնավորություն էր, ինչպես ռուսներն են ասում՝ Яблоко от яблони далеко не падает»։Արցախցի փոխքաքաղապետը նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Դավիթ Գրիգորյանը սրտացավորեն միշտ եղել է թե՛ զինվորի, թե՛ Արցախի ժողովրդի կողքին։
Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում