Այն բանից հետո, որ Յուրգեն Կլոպը նախախաղային մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը լինելու է Բրանունշվեյգի դեմ խաղի ժամանակ հայտացուցակում, բոլորին հետաքրքրում էր, թե նա արդյոք դուրս է գալու հիմնական կազմում, թե երկրորդ խաղակեսից: Ի վերջո Կլոպը թույլ տվեց իր թիմի նորեկից դուրս գալ խաղադաշտ հենց առաջին րոպեներից:

Ամբողջ խաղը ընթացավ Բրաունշվեյգի ամուր պաշտպանությամբ և Դորտմունդի Բորուսիայի հարձակումների ներքո, որը առաջին խաղակեսում իր արդյունքը չունեցավ: Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Հենրիխ Մխիթարյանը Նուրի Շահինի սուր փոխանցումից հետո, սակայն Բրաունշվեյգի դարպասապահ Դավերին թույլ չտվեց Մխիթարյանին հեղինակել իր առաջին գոլի հեղինակը Բորուսիայի կազմում: Մեկ րոպե անց կրկին Դավերին ու Մխիթարյանը ուշադրության կենտրոնում էին, սակայն կրկին դարպասապահը կարողացավ փրկել թիմին:

Սակայն Յուրգեն Կլոպը գոհ էր իր խաղացողի դեբյուտից մասնավորապես նա նշել է .« Իր վնասվածքի պատմությամբ և ընդամենը մեկ շաբաթ մարզումներով այն, ինչ նա արեց այսօր, հիանալի էր: Երբ նա իր իրական թարմություն ունի, այսպիսի խաղում կարող է դառնալ երկու գոլի հեղինակ»:

Մխիթարյանը իր հերթին հանդիպումից հետո նշել է.« Սա իմ առաջին խաղն էր Բորուսիայի կազմում և ես շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Այսօր ամենակարևոր բանը երեք միավորն էր, այժմ մենք պետք է կենտրոնանանք ուրբաթ օրը կայանալիք Վերդերի հետ խաղին»: