Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 15-ին կավարտվի խմբային փուլի առաջին տուրը: Կանցկացվեն «Մահվան»՝ F խմբի 2 հանդիպումներ:
Խաղային օրը կմեկնարկի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը կմրցի հունգարացիների հետ:
Այդ հանդիպումից հետո աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մյունխենում ուժերը կչափի Գերմանիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Պատմության մեջ առաջին անգամ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ
Հունգարիա – Պորտուգալիա՝ 20:00 (Բուդապեշտ)
Ֆրանսիա – Գերմանիա՝ 23:00 (Մյունխեն)