Եվրագավաթների որակավորման փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 15-ին:

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Վիճակահանության արդյունքում «Ալաշկերտը կմրցի հետևյալ 4 թիմերից մեկից հետ՝ ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մուրա» (Սլովենիա), «Բորաց» (Բոսնիա), «Կոնաս Կի Նոմադս» (Ուելս):


ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչներ, որոնք պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հավանական մրցակիցներն են՝ «Լաչի» (Ալբանիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա), «ԿուՊՍ» (Ֆինլանդիա), «Ժիլինա» (Սլովակիա):

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» հավանական մրցակիցներն են՝ «Ֆեհերվար» (Հունգարիա), «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), «Պետրոկուբ-Հինչեստի» (Մոլդովա), «Շիրոկի Բրիյեգ» (Բոսնիա և Հերցեգովինա):

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուի» հավանական մրցակիցներն են՝ «Մարիբոր» (Սլովենիա), «Պարտիզան» (Ալբանիա), «Տրեպենե» (Սան Մարինո), «Շկուպի» (Մակեդոնիա).

 

Վիճակահանությունները կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին