Վերջերս Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան միջոց է ցույց տալու Վաշինգթոնին, որ բոլոր հետխորհրդային պետությունները բացի Մերձբալթյան հանրապետություններից գտնվում են Կրեմլի շահերի ոլորտում: Այս մասին The Natioanl Interest պարբերականում գրում է լրագրող և հրապարակախոս Ռուսաստանի մասին բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ Արիել Կոենը:

Նա նշում է, որ սկսած 2008 թվականին ԱՄՆ ուժեղ կերպով թուլացրել է իր ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում` ազատություն տալով Ռուսաստանին բոլոր ասպարեզներում, բացի աֆղանական տրանզիտ գոտու: Մոսկվան էլ իր հերթին հաջողությամբ օգտվում է «Վաշինգթոնի կողմից ստեղծված վակումից»:

Օգոստոսի 13-ին Պուտինը ժամանել է Բաքու` իր հետ բերելով ռուս նախարարների և գործարարների մեծ պատվիրակություն, ինչպես նաև երկու ռազմանավ: ՌԴ նախագահի այցելությունը տեղի է ունեցել Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախապատրաստման ֆոնին, որը տեղի է ունենալու երկու ամսից: Ինչպես նշում է Կոենը «Գործող նախագահ Իլհամ Ալիևին իր օժանդակությունը հայտնելու և երկու երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու համար ավելի նպատակահարմար ժամանակ դժվար էր գտնել»:

 Միաժամանակ ՌԴ նախագահը հատուկ այլընտրանք գոյություն չունի: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունությունը կախված է Ադրբեջանի կայունությունից: Ռուսական կողմը Ալիևի ընտրած ուղղությունը նայում է որպես նրա հոր քաղաքականության շարունակություն, ում հետ Պուտինը ջերմ հարաբերություններ ունի:

Չնայած Ադրբեջանը չի մտնում Մաքսյաին միության և Եվրասիական տնտեսական միության մեջ, երկու երկրների միջև համագործակցությունը շարունակվում է: Մասնավորապես Մոսկվան և Բաքուն միասին աշխատում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում: Բացի դա հարավկովկասյան շրջանում Ադրբեջանը ռուսական գազի ամենամեծ գնորդն է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է ակտուալ մնալ երկու ազգերի միջև, սակայն Պուտինի այցը մեծ ազդեցություն չունեցավ այս հարցի վրա: Պուտինը այցի ժամանակ կրկին հաստատեց, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այլ ոչ պատերազմի ճանապարհով: Սա ազդանշան էր Ադրբեջանի համար, որի միայն ռազմական բյուջեն գերազնացում է Հայաստանի պետական բյուջեն:  Շնորհիվ էներգետիկ աղբյուրներից ստացված շահերի Ադրբեջանի ռազմական կարողությունները աճում են: Այդ թվում կարելի է նշել Ռուսաստանից գնած սպառազինությունները:

Կրեմլը պատրաստ չէ կամ չի ցանկանում քննարկել որևէ նախաձեռնություն կամ առաջարկություն, որը կարող է բերել հակամարտության լուծմանը: Սա կապված է այն փաստի հետ, որ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում Ռուսաստանի` քաղաքական և ռազմական ներկայության երաշխիք է:

Դմիտրի Մեդվեդևի` այն ժամանակվա նախագահի չորս տարի տևած բարձր մակարդակով միջնորդային քաղաքականությունից հետո, Կրեմլը նվազեցրել է իր այդ քաղաքականությունը: Սա տվել է Վաշինգթոնին հնարավորություն ուժեղացնելու իր հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ և վերականգնելու իր դիրքերը տարածաշրջանում:

Միացյալ Նահանգները կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից առաջարկելով աշխատել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում լուծում գտնելու համար: Պետքարտուղար Ջոն Քերին բազմաթիվ անգամ նշել է կոնֆլիկտը լուծելու անհրաժեշտության մասին: Նա շատ լավ հարաբերություններ ուներ Հայաստանի հետ Սենատում աշխատելու ժամանակ` հաշվի առնելով նրա կապերը հայկական սփյուռքի հետ:

Սակայն ԱՄՆ նախագահի աշխատակազմը որոշեց, որ Քերին իր ժամանակը պետք է տրամադրի Միջին Արևելքի խնդիրներին, ինչն էլ ազատ տարածք ստեղծում Ռուսաստանի համար ամրապնդելու իր դիրքերը Հարավային Կովկասում: