ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանությունները կատարում են իրենց տերերի հանձնարարությունները:
«2018թ. իշխանափոխությունից 1 ամիս անց արդեն ակնհայտ էր, թե ուր են մեզ տանելու այս իշխանություն կոչեցյալները: Ես չեմ նայում իրենց ելույթները և աշխատում եմ իրենց մասին քիչ խոսել, իրենք վաղուց վերջացած են ինձ համար: Նրանք մեր ժողովրդի, մեր պետության թշնամիներն են: Իսկ մեր պետության թշնամին ամեն օր ինչ խոսում է, խոսում է մեր պետության դեմ: Իսկ այն զանգվածը, որ հավատում է Փաշինյանին, կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո կվերադառնա իրական կյանք: Ես չեմ մեղադրում ժողովրդին, որովհետև շատերը դեռ մոլորված են: Ինֆորմացիան այնքան շատ է և սուտ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվել, իսկ իրենք շարունակում են իրենց պոպուլիստական քարոզարշավը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն իրենց տերերին ցույց են տալիս, որ մինչև վերջ գնալու են, հասցնելու են նրան, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա. «Իրենց տերերը մեր երկրի, մեր ազգի թշնամիներն են, որոնք դարեր շարունակ ուզում են ոչնչացնել հայ ազգը: Մենք շատ դժվարությամբ մեր բաղձանքին հասանք, ունեցանք անկախ պետություն, ունեցանք անկախ Արցախ, իսկ դա թշնամաբար հանձնվեց մեր թշնամիներին: Իրենք իրականացնում են մեր թշնամիների երազանքը»:
«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուի դիտարկմամբ՝ մարդկանց մոտ տպավորություն կա, թե Փաշինյանը հոգեկան խանգարում ունի, բայց ըստ նրա՝ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ:
«Նա հոգեկան հիվանդի ակադեմիա է ավարտել մեր թշնամու ինստիտուտներում ու ակադեմիաներում, ներկայանում է՝ որպես հոգեկան հիվանդ: Տեսեք՝ մարդիկ կան, այսօր խղճում են նրան, ասում են՝ մեղք է Նիկոլը, էդ մարդն ի՞նչ անի, բայց մեղքը մենք ենք: Ինքն իրեն հոգեկանի տեղ դրած՝ անմեղսունակի նման խոսում է, ինքը մեր բոլոր արժեքների վրայով անցնելով՝ պղծում է մեր բոլոր արժեքները: Ժողովրդի մի զանգված կա, որն ուղղակի չի լսում, ոնց որ վիրուսի նման բան լինի, որ հետը խոսում ես, չի լսում, իր ուղեղի մեջ ընդամենը վարչապետի արտահայտություններն են՝ թավիշը վերացնենք, պառկեցնենք ասֆալտին և այլն: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ նա ժողովրդին է պառկեցրել ասֆալտին: Փաշինյանը կզել է Ալիևի դիմաց և ուզում՝ հայ ժողովուրդն էլ կզի: Իսկ Ալիևը իր եղբայրն է: Ես համոզված եմ՝ իրենք նույն դպրոցում են սովորել, երևի խաչեղբայր են դարձել, ինքն էլ երդում ունի տված և պարտավորություններ ունի մեր թշնամու առաջ, որոնք հերթով իրականացնում է: Հիմա մեր ժողովրդի ո՞ր հատվածը մինչև ամսի 20-ը վերջնական կսթափվի, և այս ստահակներին մենք դուրս կշպրտենք, այդ ժամանակ էլ կկանգնի մեր անկման պրոցեսը: Ես վստահ եմ, որ կանգնելու է»,- ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած քայլի՝ իր եղբայրների բաղձալի նպատակներին հասնելու համար:
«Կներեք արտահայտությանս համար, բայց նա զզվում է մեր ժողովրդից, նա վրեժ է լուծում հայ ժողովրդից: Հետո պետք է դիագնոզ տա՝ ինչ թշնամի է հայ ժողովուրդը կամ հայոց պետականությունը իրեն, որ ինքը մինչև վերջ որոշել է վրեժ լուծելով՝ կործանի մեր երկիրը»,- նշեց Դավիթ Գրիգորյանը:
Խոսելով հնարավոր ընտրակեղծիքների մասին, նա ասաց, որ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է.
«Նա կարող է ամսի 21-ին արթնանա և ասի՝ իմ սիրելի ժողովուրդ, իմ վարչապետ ժողովուրդ, մենք 65 տոկոս ձայն ենք հավաքել, մենք շարունակելու ենք այս թավիշը փոխարինել պողպատով, ուռա՜ գոռան և շարունակեն անցնել մեր սրբությունների վրայով: Բայց ես վստահ եմ՝ այս անգամ չի հաջողվի: Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում